Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանն երեկ խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց

Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, խոսելով իր նպատակներին  հաջողությամբ հասնելու մասին, ցինիկաբար նշում էր, որ «ինչքան սուտ լինի պնդումը, այնքան մարդիկ ավելի շատ կհավատան այդ ստին»:

Պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, սակայն իր կյանքի փորձով զգացել է Գեբելսի այդ պնդման ճշմարտությունը: Եվ երեկ էլ նա կրկին փորձեց կիրառել դա, առանց աչքը թարթելու, շատ լավ իմանալով, որ բացարձակ սուտ է խոսում:

Մարդն, ով այսօր նույնիսկ հրապարակայնորեն խոստովանում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրից, հայտարարում է, որ միջազգային հանրությունն երբեք պատրաստ չի եղել ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից: Դեռ ավելին, ըստ նրա, իբր հենց Մադրիդյան սկզբունքների ընդունունից հետո է փակվել Արցախի ինքնորոշման պաշտպանության հարցը:

Ճիշտ հակառակը, հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո միջազգային հանրությունը պատաստ եղավ ճանաչել Արցախի անկախության հարցը:

Այսինքն Փաշինյանն այս հարցում 180 աստիճանով ստում է, կիրառելով Գեբելսի մեթոդը:

Ինչ վերաբերվում է 90-ականների սկզբին ընդունված որոշմանը, որտեղ Արցախը «միացվել էր» Հայաստանին: Ապա գոնե վարչապետի պաշտոնում աշխատող անձը պիտի հասկանար, որ Հայաստանում ընդունված որոշումը առոչինչ էր, եթե դա չէր արժանացել միջազգային հանրության հավանությանը: Իհարկե, այդ փաստաթուղթը կարևոր էր, բայց մեզ համար, բարոյահոգեբանական տեսանկյունից, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էր միջազգային հարթակում, որին ստիպված իր համաձայնությունը տվել էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Հասկանալի է, որ Բաքուն չէր ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը առաջին անգամ համաձայնվել էին, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվեր «տարածքներ-կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձևով:

Բանաձև, որը վիժեցվեց, սկզբից դիվանագիտական հարթակում Փաշինյանի կողմից, տապալելով բանակցային գործընթացը,  իսկ հետո պատերազմի արդյունքում, այն այսօր գրեթե վերացման եզրին է հայտնված  Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համառ ջանքերով:

Փաստացի, Փաշինյանի «նոր բանակցային կետը» դարձավ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը: Ժողովուրդների պատմության մեջ այսպիսի ցինիկ գործիչ չի եղել, երբ ընդամենը երեք տարի առաջ, նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ երեք տարի անց, նա այսօր հայտարարում է թե, «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Նույնիսկ թշնամի պետություններին նման ղեկավար չէի ցանկանա, քանզի նման անմարդկային ցանկություն երբեք չեմ ունեցել, մտածելով, որ ամեն մի ժողովուրդ արժանի է երջանիկ և խաղաղ ապրելուն:

Սակայն այսպիսի խաբեբայի պարագայում, ինչպիսին Փաշինյանն է, Հայաստանը ոչ զարգացում կունենա, ոչ էլ խաղաղ կյանք: Քանզի երբ մարդն իր տգիտության պատճառով իրեն և երկրին գցում է անդունդի մեջ, արդյունքում դառնում է պրոֆեսիոնալ խաբեբա, քանզի նրան այլ ելք չի մնում, քան զբաղվել խաբեբայությամբ: Հակառակ դեպքում պիտի խոստովանի, որ չի հասկացել, թե ինչ բան է երկրի ղեկավարի պաշտոնը և արագ լքի իր ղեկը, որպեսզի երկրին էլ ավելի մեծ աղետի մեջ չգցի:

Սակայն ավաղ, նման մարդ չէ Փաշինյանը, որ ինքնակամ հեռանա: Արդյունքում երկիրը և ժողովուրդը հայտնվելու են ծայրագույն վիճակի մեջ, իսկ հետո «պատմաբաններ» կոչեցյալները  սկսելու են մեր անհաջողությունների մեղքը բարդել ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների կամ ամերիկացիների վրա:

Այդպես է լինելու, քանզի մենք այս երեսուն տարվա ընթացքում այդպես էլ պետական բնազդ ձեռք բերած ազգ չդարձանք, և «շնորհակալություն» մեր նախկին իշխանություններին դրա համար:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>