«Ստի կայսրությունում» հնարավոր «հումանիտար միջանցքը» նեղանում է. «իշխող» մանիպուլյացիաներ. Տեսանյութ
«Մանիպուլյացիայի դասական օրինակ են» համարում փորձագետները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող խոսքը, թե վերջին ասուլիսում երկրորդ նախագահն իբր ասել է՝ պատրաստ է միջանցք տալ Ադրբեջանին, միայն թե Փաշինյանը հեռանա: Այնինչ՝ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքը հստակ է ձևակերպել՝ ասելով՝ «Փաշինյանին հումանիտար միջանցք պետք է տալ, եթե դա է նրա գնալու գինը»։

