Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում անցկացվեցին 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:
Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի այսօր՝ թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւյանը եւս երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի այսօր: