Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ
Արեւմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, Խորհրդային Միության փլուզման արդյունք են, հինգշաբթի ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Վլադիմիր Պուտինի հնչեցրած այլ թեզերի թվում պետք է նշել հետևյալ հայտարարությունները.
* Արևմուտքը փորձում է թելադրանքի քաղաքականություն վարել, կառչում է անցյալից և նոր խնդիրներ է հորինում։
* Այժմ ձևավորվում է ավելի արդար աշխարհ, միաբևեռ հեգեմոնիան անխուսափելիորեն փլուզվում է: Սա օբյեկտիվ իրականություն է, որի հետ Արեւմուտքը չի ցանկանում համակերպվել։
* Արտաքին անվտանգությունը և ներքին կայունությունը ստեղծված իրավիճակում ԱՊՀ երկրների զարգացման կարևորագույն պայմաններն են։
* Կարևոր է վերլուծել ԱՊՀ երկրներում առաջացող անվտանգության ռիսկերն ու մարտահրավերները:
Մանրմամասները՝ տեսանյութերում:
Zham.am