Մալականի այգու հարևանությամբ զինամթերքով լցված պարկ է հայտնաբերվել
Դիտել նաև
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 մլն դոլարի զենք և զինամթերք
Վահագնի թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք
Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք
Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ տեղում ինժեներական ջոկատի ծառայողները բացել են պարկը և հայտնաբերել ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
Սակրավորները հայտնաբերվածը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։