Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը

Նիկոլ Փաշինյանը մշտապես փորձում է սեփական մեղավորությունն ու պատասխանատվությունը գցել այլոց վրա։

«Ես ի՞նչ կարող էի անել»․ սա՛ է նրա գործելաոճը։

Նա Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերեց՝ փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական տանդեմին դիմել զենքի օգնությանը։ Նիկոլն այնպես էր փչացրել ամեն ինչ, որ աշխարհը լռությամբ արձագանքեց ադրբեջանաթուրքական ագրեսիային։ Նիկոլն այդ ամենը բացատրեց այն բանով, որ, իբր, շատ վատ ժառանգություն է ստացել։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– արդարանում էր Նիկոլ Փաշինյանը և փորձում «մակարոնեղեն» կախել իրեն հավատացողների ականջներից։

44–օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը պարտվեց ու իր հետ պարտության տարավ մեր երկրին։ Նրա կասկածելի ու անգրագետ որոշումների համադրության արդյունքում ողբերգական հետևանքներ եղան։ Նիկոլը կրկին մեղքը գցեց այլոց վրա։ Ըստ նրա՝ մեղավոր էին գեներալները, զինվորները, նախկինները, Պուտինը, մյուսները, բայց ոչ ինքը։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– դեմագոգիկ նախադասությունն էր օգտագործում ինքը ու մինչև հիմա նույն «լադի» մեջ է։

Պատերազմից հետո նա վախեցած ու շոկի ենթարկված հասարակությանը խաղաղություն խոստացավ։

Նրա խոստացած «խաղաղության դարաշրջանը» նոր զոհեր ու ավերածություններ է բերում։ Երեկ հերթական զոհերն ունեցանք։ Եվ ահա սեփական կաշին փրկելու համար նա արդեն նոր մեղավորներ է նշանակում՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ը (ուշադրությո՛ւն դարձրեք․ նա երբեք չի մեղադրում Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ եթե մի պահ մեղադրում է Ալիևին, ապա շատ արագ ինքնախմբագրվում է ու մեղադրանքների սլաքներն ուղղում այլ տեղ)։

Նիկոլը Հայաստանում հիմա հակառուսական հիստերիա է բարձրացրել, որպեսզի թաքցնի իր հանցավոր անգործությունն ու կասկածելի դիվանագիտությունը։

Անգործությունն ու բանակն անտերության մատնելը Նիկոլը փորձում է բացատրել, թե բա՝ ես պատրաստ եմ զենք գնել, բայց ՀԱՊԿ–ն ու Ռուսաստանը թույլ չեն տալիս, քանզի ՀՀ–ն ՀԱՊԿ–ի անդամ է։

«Ես ի՞նչ կարող եմ անել», – ասում է նա ու հակապետական քայլերի գնում։

Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա ասուլիսով պայթեցրեց Փաշինյանի փչած հերթական փուչիկը։ ՀՀ 2–րդ նախագահը հայտարարեց, որ իրենք միշտ էլ կարողացել են ՌԴ–ից բացի զենք ձեռքբերել նաև այլ երկրներից ու նույնիսկ օրինակ բերեց, որ Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ իրենք եվրոպական երկրներից են զենք գնել։ Ըստ նրա՝ զենք գնելու անկարողությունը սուտ է։

Այնպես որ «Հայկական Թուրքական ժամանակ» թերթի ոճով տարածվող նիկոլական ստերին պետք չէ հավատալ։ Եթե ինքն ուզենա զենք գնել, ապա բոլորը, այդ թվում՝ ՌԴ–ն կվաճառեն ու ոչ մի խնդիր չի լինի ՀԱՊԿ–ի կողմից։

Իսկ եթե նա ուզում է, բայց չի կարողանում զենք գնել, ապա անելիք չունի պետության ղեկին։ Ամեն դեպքում ինքը պետք է հեռացվի, որպեսզի Հայաստաանն ապրելու շանս ստանա։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>