Սրանք ամեն ինչ արեցին, որ բանակը, զինված ուժերը հայտնվեն նման անմխիթար վիճակում
Այսօր ՌԴ դեսպանն այցելում է Սյունիք և Վայոց Ձոր։ Այսօր ԱՄՆ դեսպանն այցելում է Սյունիք։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ։ Այսօր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունենք երեք զոհ, երեք տան լույս խավարեց․․․․ Վերջիվերջո դժվա՞ր է հասկանալ, որ հողն ու սահմանը սեփական զինվորն է պահում, ոչ թե օտար դեսպանը։ Իսկ սրանք ամեն ինչ արեցին, որ բանակը, զինված ուժերը հայտնվեն նման անմխիթար վիճակում․․
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

