Բաքվում Իրանի դեսպանը հայտարարություն է տարածել
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Թեհրանի կողմից պատրաստակամություն է հայտնել հարթակ դառնալ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունների համար: «Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին, այսինքն` Ադրբեջանին ու Հայաստանին, հասնելու ամուր խաղաղության՝ Թեհրանում երկկողմ և եռակողմ հանդիպումների և «3+3» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում»,- ասել է Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնականի հետ հանդիպմանը: