Չինացի փորձագետները նկատել են ճառագայթման մակարդակի ավելացում՝ Հս. Կորեայի ջրածնային ռումբի փորձարկումից հետո. Մամուլ
Չինացի փորձագետները ճառագայթման մակարդակի բարձրացում են նկատել այն շրջաններում, որոնք մոտ են Հյուսիսային Կորեայի կողմից ենթադրյալ ջրածնային ռումբի փորձարկումների անցկացման վայրին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Հետազոտական կայանները գրանցել են ճառագայթման մակարդակի բարձրացում մասնավորապես Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում, որը սահմանակից է Հ ս.Կորեային։ Վերջին օրերին ճառագայթման մակարդակն ավելացել էր, փորձարկումների ժամանակ այն կազմել էր 108․6 նանոգրեյ։
Մասնագետներն այն կարծիքին են, որ առայժմ շուտ է եզրակացություններ կատարել ենթադրյալ ջերմամիջուկային զենքի փորձարկումների ու ճառագայթման մակարդակի բարձրացման կապի մասին։
Աղբյուրը` Tert.am