Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս դադարել օգտվել Mail.ru-ից, քանի որ մեծ է պատժամիջոցների ենթարկվելու հավանականությունը։ «Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ։ Եվ բոլոր սոցցանցերում էլեկտրոնային փոստը փոխել, քանի որ սանկցիաների տակ ընկնելու մեծ հավանականություն կա»,-նշել է նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում բնակչության մեծ (գուցե շատ մեծ) տոկոսն օգտագործում է Mail.ru-ն՝ որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակ:
Մասնագետը «Տելեգրամ»-ի իր ալիքում ներկայացրել է բոլոր մանրամասները, թե ինչու չպետք է օգտվել Mail.ru-ից։

