ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածներին, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին։
Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով` այդ պայմանավորվածությունների հիման վրա»։