Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը
Դիտել նաև
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
«Երևանը պետք է հրաժարվի չհիմնավորված պահանջներից»․ Բայրամով
Բայրամովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն
Ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով
Այս ամիս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը կազմակերպելու որոշումը կկայացվեն երկու երկրների կողմից:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Կարծում ենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ կապերի շարունակականությունը բխում է ոչ միայն նրանց, այլև ամբողջ տարածաշրջանից և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների շահերից: Մենք առաջարկել ենք երկկողմ, եռակողմ, բազմակողմանի օգնություն, և, իհարկե, Եվրոպական միությունը կարևոր դեր է խաղում»,- նշել է Նեդ Փրայսը: