ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Պետդումայի կայքը։ Վյաչեսլավ Վոլոդինը Իլհամ Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մեծապես մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- ասել է Պետդումայի նախագահը։