ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի օդաչուները բարձրլեռնային պայմաններում հատուկ վարժանքներ են անցկացրել
Դիտել նաև
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերը պահեստային օդանավակայանում ինքնաթիռների և ուղղաթիռների պայմանական վերատեղակայում են կատարել։
Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, վարժանքները սկսվել են ամառային ուսումնական շրջանի ամփոփիչ ստուգում անցկացնելու նախապատրաստման շրջանակում։
Նշվում է, որ ավիաբազայի օդաչուները միայնակ, զույգերով, օղակներով և էսկադրիլիայի կազմում 250-ից մինչև 1.5 հազար մետր բարձրության վրա և թռիչքի արագության տարբեր ռեժիմներում կատարել են հատուկ թռիչքային առաջադրանքներ, այդ թվում ՝ Ալագյազ բարձրլեռնային հրաձգարանի վերևում:
Ամառային ուսումնական շրջանի ամփոփման նախապատրաստման շրջանակներում նաև ստուգվել է Հարավային ռազմական օկրուգի ավիաբազայի ինժեներատեխնիկական կազմի, թռիչքների ղեկավարման խմբերի, ինչպես նաև թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների աշխատանքը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

