Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՔՊ-ն պարտվել է Քաջարանում, Տաշիրում, Անիում, Չարենցավանում․ նախնական տվյալներ

Հայաստանի տարբեր մարզերում ամփոփվում են կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի շարք համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը, որը հավաքել է 6104 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4656, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 772 ձայն։

Լոռու մարզի Տաշիր համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս համայնքում ստացել է 2057 քվե։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5275 ձայն։ Այս համայնքում քվեարկությանը մասնակցել է 5374 քաղաքացի։

Արագածոտնի մարզի Թալին համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 7677 ձայն։ «Արդար Հայաստան» կուսակցությունը Թալինում հավաքել է 1943, ՀՅԴ-ն 1158, «Ապրելու երկիր» կուսակցությունը 881, «Կայունություն» կուսակցությունը 838 ձայն։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարը ծավալվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության միջև։ Քվեաթերթիկների հաշվարկն Ալավերդիում դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին ՔՊ-ն առջևում է 2757 ձայնով, «Ապրելու երկիր»-ը հավաքել է 2555 ձայն։ ՀԱԿ-ն Ալավերդիում այս պահին ունի 147, ՀՅԴ-ն՝ 94 ձայն։

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում հաղթում է «Դեպի միասնություն» դաշինքը, որը հավաքել է 2233 ձայն։ ՔՊ-ն Քաջարանում ստացել է 817, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 286 ձայն։

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում ՔՊ-ն հաղթանակ է տոնել՝ հավաքելով 3281 ձայն։ «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 388 ընտրող։

Տավուշի մարզի Բերդ համայնքում այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Իշխող ուժի օգտին քվեարկել է 129, «Զորավոր համայնք» դաշինքի օգտին 97, «Արժանապատիվ սերունդ» դաշինքի օգտին՝ 9 ընտրող։ Բերդ համայնքում ձայների հաշվարկն ընթացքի մեջ է, այս պահին ամփոփվել են միայն 1 ընտրատեղամասերի արդյունքները։ Եվս 22 ընտրատեղամասում ձայների հաշվարկը շարունակվում է։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ևս ձայների հաշվարկն ընթացքի մեջ է, առաջատարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 2447 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս պահին ունի 1527 ձայն, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ 1268 ձայն։

Լոռու մարզի Լոռու Բերդ համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն, որը ստացել է 1254 ձայն։ «Ապրելու երկիր»-ն այս համայնքում հավաքել է 619, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնություն» դաշինքը՝ հավաքած 2079 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1247 ձայն։ «Արդար Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 1157 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 166 ձայն։

Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն հաղթել է՝ հավաքելով 2708 ձայն։ «Համախմբում» դաշինքն այստեղ ստացել է 2098 ձայն։

Շիրակի մարզի Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Ազգ-համայնք» դաշինքը՝ հավաքելով 3763 ձայն։ ՔՊ-ն Անիում ստացել է 3032, իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ևս հաղթում է ՔՊ-ն։ Իշխո ուժի օգտին այս համայնքում քվեարկել է 1312 մարդ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավաքել է 159 ձայն, «Հզոր համայնք» դաշինքը՝ 473, «Հանրապետություն» կուսակցությունը 253 ձայն։ Այս համայնքում ևս ձայների հաշվարկը դեռ շարունակվում է 3 ընտրատեղամասերում։

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում թեժ պայքար է ընթացել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև։ ՔՊ-ն ստացել է 1779, «Ապրելու երկիր»-ը՝ 1731 ձայն։

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրված միակ ուժի՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 2084 ընտրող։ Ջրվեժում քվեարկությանը մասնակցել է 2177 մարդ։

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 1593 ձայն։ «Ազատական» կուսակցությունը հավաքել է 1162, իսկ «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>