Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոսով հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը
Դիտել նաև
Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին
Արամ Զավենիչի իբր՝ «եվրոպական արժեքներն» այսօր փլվեցին... Դավալուի «գեղցիական արժեքների» ճնշման տակ
Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
Իշխանությունն արցախցիների առջեւ պայման է դրել. քաղաքական ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի. «Ժողովուրդ»
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների մեծ առավելությամբ հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը:
Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Զորավոր համայնք» դաշինք՝ 689
ՔՊ՝ 260
«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27
Անվավեր՝ 4
Չսահմանված նմուշով ծրար՝ 2:
168.am-ի տեղեկություններով Բերդ խոշորացված համայնքում նախնական արդյունքներով՝ հաղթել է հենց «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։