Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է անում երկրի բնակչությանը հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ուկրաինա մեկնելուց։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն:
«Մենք կրկնում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացի քաղաքացիներին մեկնել Ուկրաինա։ <…> Նրանք, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին, լուրջ վտանգի տակ են։Միացյալ Նահանգները չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման համաձայնագիրը, որի արդյունքում ԱՄՆ երկու քաղաքացի շուտով կվերադառնան իրենց հայրենիք։