Ինչ իրավիճակ է Կուտականում թշնամու՝ այսօրվա հարձակումից հետո. գյուղապետը մանրամասներ է հայտնում
Դիտել նաև
«Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ
150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը. Վերին Շորժայի գյուղապետ
«Մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը երևի շեղվել ու ընկել է մեքենայի վրա». Ելփինի գյուղապետ
Ադրբեջանի ԶՈՒ–ն արցախցուն թիրախավորել է ռուս խաղաղապահների ներկայությամբ. գյուղապետ
Գյուղից երկու ընտանիք հեռացել է, մեկ ընտանիք էլ պատրաստվում է հեռանալ. Նորաբակի գյուղապետ
Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։
Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը։
«Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակել է այսօր առավոտյան՝ 8։30 - 9։00-ի սահմաններում։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Մեր տղաները կարողացել են պատասխան կրակով լռեցնել թշնամուն։ Այս պահի դրությամբ՝ կրակոցներ չկան»,–նշեց Կուտականի գյուղապետը։
Նրա խոսքով, համայնքի բնակիչների շուրջ 1-2 տոկոսն է այժմ մնացել գյուղում։
«Ընդհանուր առմամբ, 132 բնակչից ընդամենը 18-20 հոգին է մնացել գյուղում։ Մեծ մասը տարհանվել է, երեխաներ նույնպես չկան»,-եզրափակեց Թովմասյանը։