Ուկրաինացիները փորձել են պայթեցնել ռուսական գազատարը. մանրամասներ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Թուրքիային և Եվրոպային մատակարարվող գազի խողովակաշարի պայթյունը:
Տեղեկությունը տարածել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն-ահաբեկչական գործողություն կատարելու փորձը՝ նավթագազային համալիրում, որը Թուրքիային ու Եվրոպային էներգակիրներ է մատակարարում»,- ասված է ԱԴԾ-ի հայտարարության մեջ: