Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Դիտել նաև
Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կդիմակայի ցանկացած ագրեսիայի․ Փեզեշքիան
Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Լարիջանի
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:
Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն և աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխություն տարածաշրջանում: Մենք խորհուրդ ենք տալիս մեր երկու հարեւան երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Մենք չենք հանդուրժի սահմանների փոփոխությունը՝ ուժով և պատերազմով, ու դրա դեմ չենք լռի», - ասել է նա:
Zham.am

