Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC
10
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Պատերազմ Արցախում
ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել

Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։ Թե ինչպիսի բառապաշարով, ինչ անեծքներով էին մարդիկ արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ենթակա ոստիկանության այդ զանգվածի հասցեին՝ հրապարակման ենթակա չէ։

Ոստիկանության երեկվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին եւ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց մեզ պատմածը՝ բացատրելով․ «Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։ Իհարկե, նման երեւույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետեւ, եթե չես կանխում, հետո էդ երեւույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչեւ անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետեւ էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

- Դուք, հավանաբար, կադրերը տեսել եք, թե ինչպես էին կարմիրբերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին։ Ի՞նչ կարծիքի եք այդ ամենի վերաբերյալ։

- Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երեւույթներին։

- Բայց ցանկալի է Ձեր գնահատականը լսել։ Հիշում եք՝ ինչքան էին Ձեզ քննադատում այն ժամանակ, ինձնից սկսած՝ բոլորը, հիմա ուր ենք հասել։

- Դու պատասխանեցիր քո հարցին, Վահե ջան, որ քեզնից սկսած՝ քննադատում էին։ Հիմա ինքդ էլ գնահատական տուր, հոգի ջան։

- Կարծում եք՝ կպատժվե՞ն կամ պե՞տք է պատժվեն կոնկրետ այդ քաշքշող ոստիկանները։

- Ես չգիտեմ՝ հիմա ոնց է, դու մոռացե՞լ ես, որ արդեն հինգերորդ տարին է՝ ես ոստիկանությունում չեմ, գումարած դրան՝ ես հիմա չգիտեմ, թե էնտեղ ինչ մեթոդոլոգիա է։

- Իսկ այն ժամանակ Դուք անձա՞մբ էիք հրահանգում, որ ոստիկանները որոշակի գործողությունների դիմեն, ուժ կիրառեն, քաշքշեն, բերման ենթարկեն, թե՞ նրանք իրենց նախաձեռնությամբ էին այդպես վարվում։ Հիմա, ըստ Ձեզ, հրահանգն ո՞վ է իջեցնում՝ անձամբ Վահե Ղազարյանը կամ Նիկոլ Փաշինյա՞նը, որ քաշքշելով բերման ենթարկեն զոհվածների ծնողներին, թե՞ իրենք են այդպես որոշում։

- Ես չեմ կարող ասել, անկեղծ՝ չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ես քիչ առաջ Ձեզ ասացի, որ կան дураки с инициативой՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք ինչ-ինչ նպատակներով, կոպիտ ասեմ՝ աչքի ընկնելով, կարող են հիմարություններ էլ անել։ Խոսքս դրան էր ուղղված, որ նման երեւույթներին պետք է պատժել, որովհետեւ էդտեղ է ստեղծվում հասարակություն-ոստիկանություն կապը։ Եթե էդտեղ անառողջ է, եթե նման երեւույթներ կան, բնական է՝ հասարակությունը վատ է գնահատելու ոստիկանությանը։

- Բայց Ձեր ասած այդ дурак-ների մի մասը Ձեր օրոք էլ է եղել, չէ՞, այսինքն՝ նախկինից են մնացել, այնպես չէ, որ նոր են։

- Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ։

- Նոր дурак-ներ են, փաստորեն, հայտնվել ոստիկանության շարքերում։

- Երեւի․․․ ես իրոք ուզում եմ, որ իմ ներվերը չքայքայեն, էլի, սրանք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>