Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ)
Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի
Այս ի՞նչ ծրագիր է. հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ. «Փաստ»
Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհներ են բռնկվել, մարման աշխատանքներն էլ տարվում են և՛ ցամաքից, և՛ օդից։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով` բռնկումը սկսվել է Յալանչիբոգազի անտառային զանգվածում, պատճառը դեռևս պարզված չէ։ Կրակի տարածմանը նպաստել է քամին։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Մուղլայի անտառային տնտեսության տարածաշրջանային վարչության ուղղաթիռներ, ինչպես նաև ցամաքային տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա և անտառային տնտեսության մեծ թվով աշխատողներ։
Աղբյուրը` armeniasputnik.am