Ադրբեջանը նոր անօդաչու սարքեր է պատրաստվում գնել
Իսրաելական «Aeronautics Defence Systems» ընկերությունը Լեհաստանում կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր ռազմական անօդաչու սարքեր «Orbiter 1K»:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Իսրաելի ՊՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կազմակերպության՝ Ադրբեջան զինտեխնիկա արտահանելու արտոնագիրը:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրաելի ՊՆ-ն ուսումնասիրում է հարցը, և արտահանման ժամանակավոր դադարեցումն ընդամենը տեխնիկական հարց է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ շուտով Ադրբեջանը հնարավորություն կունենա գնել նաև «Orbiter 1K»-ն:
Zham.am