Հայաստանին խաղաղություն է պետք, բայց ոչ մշտական նվաստացման գնով. Զատուլին
Արևմուտքը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ։
ՀՀ կառավարությունն ու նրան սատարող շրջանակները փորձում են մերձենալ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ, որպեսզի հենարան գտնեն, թե երկրի ներսում և թե երկրից դուրս։
Գործելով աներկբա՝ Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան, ըստ էության, ստացել են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ հրահրող լծակ։
Իշխանություններն իրենք էլ դեմ չեն Ռուսաստանի վրա բարդել բոլոր դժվարությունները, ներառյալ ԼՂ ժողովրդի համար պատասխանատվությունը։
Թե ինչպես կզարգանան Հայաստանն ու ռուս-հայկական հարաբերությունները, կախված է այն որոշումներից, որոնք պետք է ընդունվեն առաջիկայում։
Հայաստանում շատերը համակերպվել են 2020թ.-ի պատերազմում կրած պարտության հետ, ինչը ապացուցում է 2021թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: