Բաքուն Երևանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի
Ադրբեջանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի:
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից, գրում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ հայ զինծառայողների աճյունները հայկական կողմին փոխանցվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջոցով: