Իրանը զգուշացրել է` նաեւ ուժ կկիրառեն` կանխելու Հայաստանի ու Իրանի սահմանագծի հնարավոր օկուպացիան
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չի սահմանափակվի միայն նախազգուշացումներով. Իրանը թույլ չի տա Հայաստանի ու Իրանի սահմանագծի օկուպացիան: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ`այս մասին հաղորդում են իրանական աղբյուրները:
«Ադրբեջանը պետք է իմանա, որ եթե իրանական պետական գործիչները սահմանափակվել են միայն խորհուրդներով` ընդդեմ սահմաններին որոշ տեղակայումների, ապա դա չի նշանակում, որ չեն կարող նաեւ ուժ կիրառել` հնարավոր սպառնալիքի դեմ պայքարելու համար:
Իրանը թույլ չի տա` Հայաստանի ու Իրանի սահմանային հատվածի օկուպացիայի դավադրության իրականացումը ու երկու երկրների միջեւ հաղորդակցության շրջափակումը»,-ըստ իրանական աղբյուրների հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

