ՌԴ–ն պատրաստ է ողջունել Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե այն արդյունք տա. Պեսկով
ՌԴ–ն պատրաստ է ողջունել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելսիի այցը Հայաստան, եթե այն իրապես կնպաստի հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն ամենը, ինչ ոչ թե խոսքերով, այլ գործով, և ոչ թե բարձրագոչ, պոպուլիստական ձևով, այլ իրականում լուռ և գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունելի լինել», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։
Նա նշել է, որ ժամանակի ընթացքում պարզ կլինի` «արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը»։
Աղբյուր՝ Sputnik Armenia