Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության բաժնետոմսերը կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այս մասին տեղեկանում ենք e-draft կայքից: Այս առաջարկով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն դիմել է կառավարությանը: «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲ ընկերությունն ունի 100% պետական բաժնեմաս և ստեղծվել է կոնկրետ տնտեսական գործունեություն ծավալելու՝ ք. Երևան, Վ. Սարգսյան N3 և N3/3 հասցեների վարչական շենքերի կառուցման նպատակով: Նշենք, որ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԳՆ-ի շենքի գնորդ «Տանգո» ընկերության դուստր կազմակերպությունն է: «Սալսա դեվելոփմենթի» հաշվեկշռում է Երևաի Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը։
«Տանգո»-ի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 5-ին տեղի էր ունեցել ԱԳՆ շենքի աճուրդը, որին ոչ ոք չէր ներկայացել և 51 մլն 271 հազար դոլարանոց շենքը հանձնվել էր գնորդին` «Տանգո» ընկերությանը: