Սահակաշվիլիի խրտվիլակն այրել են
Ուկրաինայի Լվով քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձի դեմ, ակցիայի մասնակիցները հրկիզել են Սահակաշվիլիի ծղոտե խրտվիլակը:
Սեպտեմբերի 6-ին Շուկա հրապարակում, քաղաքապետարանի պատերի առջև անցկացվել է բողոքի ակցիա Միխայիլ Սահակաշվիլիի Ուկրաինա վերադարձի դեմ։ Ակցիային մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում․․․ Կարճատեւ ակցիայի վերջում մասնակիցները այրել են նրա ծղոտե խրտվիլակը։ Լրատվամիջոցի տվյալներով, ակցիայի կազմակերպիչը «Հասարակ մարդկանց պաշտպանություն» ՀԿ-ն է եղել։
Zham.am

