Թրամփը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկի հետևանքները վերացնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Առաջին տիկին Մելանիա Թրամփը մեկ մլն դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկի հետևանքները վերացնելու համար, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Թրամփերը հայտնել են, որ 1 մլն դոլար են նվիրաբերում «Հարվի» փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով ու հայտնել են այդ նվիրատվության համար ընտրված տասներկու կազմակերպությունների ցուցակը»,- նշվում է համապատասխան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, որի հետևանքով վերջին տվյալներով առնվազն 70 հոգի է մահացել։
Աղբյուրը. Tert.am