Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին
Դիտել նաև
Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...
Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին
Հայ ռազմագերիների խնդրի լուծումների համար անհրաժեշտ է միջազգային մարմինների շարունակական աշխատանքը
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել:
«Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:

