«Իրմա» փոթորիկը կարող է ազդեցություն ունենալ ավելի քան 37 միլիոն մարդու վրա. ՄԱԿ
Կարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդեցություն ունենալ ավելի քան 37 միլիոն մարդու վրա, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
Դյուժարիկը մասնավորապես հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ միասին սկսել են աշխատել Բարբադոս կղզում` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ: Հարկ եղած պարագայում նրանց կմիանան նաև հավելյալ մասնագիտական խմբեր: