Սոթքում իրավիճակը հանգիստ է, բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Սոթքում իրավիճակը հանգիստ է, հրադադարից հետո կրակոցներ չեն հնչել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը:
«Տարհանված քաղաքացիները վերադառնում են իրենց բնակավայրեր, ամեն օր նրանց թիվը ավելանում է»,- նշեց համայնքի ղեկավարը:
Հարցին, թե քանի բնակչի տուն է վնասվել Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով, Խաչատրյանը նշեց, որ այս պահին թիվ չի ցանկանում նշել, քանի որ տվյալները ճշտվում են, մինչև վաղը թիվը հստակ կլինի, բայց վնասված տների թիվը բավականին մեծ է:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

