Թշնամու հրետակոծության հետևանքները՝ Ջերմուկում. Տեսանյութ
«Արմենպրեսը» տեսանյութ է հրապարակել՝ թշնամու հրետակոծության հետևանքները Ջերմուկում:
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ թշնամու հարձակումը եղել է 6 ուղղությամբ:
Էդվարդ Ասրյանը նշել է, որ Հայաստանի տարածք, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ: Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել:
Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ:
Նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա դարձել 4,5 կմ:
«Ջերմուկից այդ հեռավորության վրա հակառակորդի միայն մեկ՝ 10-12 զինծառայողից կազմված խումբ է տեղակայված»,- նշել է ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

