2 արկ ընկել է Կեչուտի ջրամբարը, Վայոց ձորում հյուրատներ են վնասվել, Սոթքում՝ 55-60 տուն․ մանրամասներ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են հյուրատներ, առողջարան: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարը: Վնասվել են ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանը հայտնել է նաև, որ Սյունիքի մարզում վնասվել են Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը, նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով տուժել են։
Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում եղել են էլեկտրամատակարարման գծերի խափանումներ։
Ինչ վերաբերվում է Գեղարքունիքի մարզին, ապա այնտեղ հիմնականում վնասվել են բնակելի տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ ու մասնավոր մեքենաներ։