Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկել են ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ դիմումը
Դիտել նաև
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ
Վարչապետի աշխատակազմում 61 աշխատակից պարգևատրվել է 112% դրույքաչափով
Վարչապետի խոսնակը՝ ՀՀ նախագահի՝ հանդիպման հրավերի մասին
Մեկ անգամ էլ հիշեցնեմ. վարչապետի խոսնակը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին
«Աննա ջան, սիրելիս, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ». Նարինե Մկրտչյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: