Ամերիկահայերը բողոքի ակցիա են արել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ
Դիտել նաև
Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի աջակցություն Արցախի
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի հետ
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար
«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ, հայտնում է «Արմենպրեսը»։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:
Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ: