«Ստորագրելու եմ». ժողովրդական ընդվզում՝ Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո. Տեսանյութ
Այն, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ցերեկը խոսեց փաստաթղթի մասին, իսկ երեկոյան Ազգային ժողովի մոտ հավաքված մարդկանց զայրույթը տեսնելուց հետո հերքեց ինքն իրեն, ասաց՝ ոչ մի փաստաթուղթ էլ չկա, պարզագույն մանրպուլյացիայի փորձ են համարում քաղաքական վերլուծաբանները: Նախ էսկալացիայից երկու շաբաթ առաջ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումանը պայմանավորվել էին, որ այս ամիս արտգործնախարարները պետք է հանդիպեին ու խաղաղության պայմանագրի տեքստը մշակեն: Հետո վարչապետը փաստաթղթի մասին խոսելուց առաջ, ըստ մասնագետների, զբաղված էր դրա պատճառները ներկայացնելով: