ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...
 
Նախ՝ ժողովուրդը Նիկոլի բառակույտերից շատ ճիշտ դուրս բերելով հիմնական միտքը, որ նա պատրաստվում է ամեն ինչ ծախել հանուն իր անձնական իշխանության, ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանկարծակիի բերելով ոչ միայն Նիկոլին, այլև ընդդիմությանը։
 
Երկրորդը՝ նիկոլենք մոբիլիզացրին իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական ռեսուրսները, առաջին հերթին՝ սոցցանցերում, սկսած պետական հիմնարկների և իրենց բիզնեսների, պայմանական ասած, հավաքարարներից, վերջացրած նրանցով, ովքեր այս վերջին 2 տարին շատ համոզիչ կերպով «քաղաքականությունից հոգնած» էին ձևանում։ Եւ այդ բոլոր «չեզոքները» ու «ոչ մեկին չհավատացողները» հանկարծ (վնիզապնը) հավատացին Նիկոլին ու սկսեցին բոլորին համոզել, թե Նիկոլի առաջ ոչ մի փաստաթուղթ դրած չի:
 
Երրորդը՝ մուտիլովկա գցեցին, թե պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ, ոչ թե Բաղրամյանի վրա։ Նույն հնարքն էր, որը կիրառեցին 2021-ի մայիսին, երբ այն ժամանակ էլ ժողովուրդը կառավարության շենքի մոտ էր հավաքվել, մի մասին խաբելով տարան Բաղրամյան։ Ասեմ, որ այս անգամ այդ տրյուկը չաշխատեց։
 
Չորրորդը՝ հասկանալով, որ չեն հասցնում ոստիկանության բավական ուժեր մոբիլիզացնել, այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով օպեռներ բերեցին իրենց հաստիքային և արտահաստիքային սադրիչներով, որոնց նպատակը քաոս սերմանելն էր, կռիվներ հրահրելը, չթողնելը, որ մարդիկ ինքնակազմակերպվեն...
 
Հինգերորդը՝ ինչպես ասացի, այս գործընթացն անսպասելի էր ոչ միայն Նիկոլի, այլև ընդդիմության համար։ Ընդդիմության ներկայացուցիչների խառը գործողություններից եզրակացնում եմ, որ պատրաստ չէին այսպիսի զարգացումների և ուղղակի չգիտեին, թե ինչ ասել ու անել։
 
Վեցերորդը՝ [սուբյեկտիվ կարծիքս, կարող եք չհամաձայնվել]. Իմպիչմենտի թեման շեղող էր. չգիտեմ, թե ով այն գցեց մեջ ու դարձրեց №1 թեմա։ Այն կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե փողոցում Նիկոլն իշխանությունը կորցրած լինի, հակառակ դեպքում նիկոլական պատգամավորները չեն միանալու այդ գործընթացին, այսինքն հերթական անարդյունք փուչիկն է դառնալու։
 
Հետևաբար անցած գիշեր առաջնահերթը պետք է լիներ հավաքված 10–12–14 հազար հոգու վրա հենվելով փողոց հանել ևս 50–60–70 հազար հոգու, ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի։ Դա հնարավոր էր անել ունենալով ընդամենը 100 նպատակաուղղված ու կազմակերպված՝ իրենց անելիքը հստակ իմացող մարդ։
 
Յոթերորդը՝ [սուբյեկտիվ կարծիք ապագա քայլերի մասին] հարց է առաջանում, արդյոք երկիրը թշնամու կամակատարից ազատելու այս մի շանսն արդեն կորցվա՞ծ է։
 
Կարծում եմ, որ դեռ 1, առավելագույնը 2 օր կա։ Շանս կա, եթե քաղաքական ուժերը կարողանան հենց հիմա, հենց այս վայրկյանից ճիշտ կոմունիկացիա կառուցել, մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները ու մոբիլիզացնել մարդկանց։
 
Ճիշտ կոմունիկացիա ասելով նկատի ունեմ. միասնության ու մեկ կուռ ճակատով պայքարի դուրս գալու մասին համոզիչ ուղերձ ժողովրդին, հստակ ուղերձ, որ բողոքի առաջնորդները լիովին գիտակցում են, որ Նիկոլը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար ու որ առաջնորդները պատրաստ են իսկապես գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև անձնազոհության հանուն Հայաստանի։
 
Մարդկանց անհրաժեշտ է շտապ՝ բոլոր հնարավարո հարթակներից բացատրել ոչ բռնի պայքարի տրամաբանությունը։ Երկու բառով՝ փողոցում պիտի լինի այնքան մարդ, որ նիկոլական ուժային ապարատն ուղղակի չբավարարի բողոքը ցրելու, այսինքն մեկ օր մոտ 100 հազար մարդ պետք է դուրս գա փողոց հստակ ձևակերպած պահանջով, ընդամենը 1 օր!։ Հաջորդ կարևոր կետը ոչ բռնի պայքարի՝ հրապարակավ պետք է խոստացվի բոլոր նրանց, ովքեր որ ստիպված են եղել Նիկոլի ռեժիմը պահել, որ իրենց հանդեպ որևէ հետապնդում չի լինելու։ Եւ այլն, և այլն...
 
Կգտնվի այնպիսի ո՞ւժ, որը կկարողանա սա անել։ Անկեղծ չգիտեմ։ Բայց պետք է անընդհատ փորձենք, քանի որ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլ տարբերակ չունենք։
 
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>