Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պարզվում է Ադրբեջանը երկու տարի պատրաստվում էր պատերազմի՝ Փաշինյանի միջոցով փափուկ բարձ դնելով հայաստանցիների գլխի տակ

Եվ այսպես պարզվում է Ադրբեջանը սկսած 2020-ի նոյեմբերից պատրաստվում էր նոր պատերազմի, իսկ որպեսզի բթացվեր Հայաստանի զգոնությունը, խաղի մեջ էր մտցվել Հայաստան-Թուրքիա դիվանագիտական «սիլիբիլին»: Բացի այդ «խաղաղության դարաշրջանի» բացման գաղափարը անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանար հաղթանակ տանել 2021-ի ընտրություններին:

Եվ զարմանալի չէ, երբ 2021-ի գարնանը Հայաստանի զինված ուժերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, առաջինն այդ պահանջի դեմ արձագանքեց Թուրքիան: Անկարայում արդեն նախագծել էին Փաշինյանի իշխանության,  ընտրությունների միջոցով վերարտադրվելու սցենարը, որպեսզի դրանից հետո կարողանային փափուկ բարձ դնել հայաստանցիների գլխի տակ:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ կազմակերպեց մի քանի ռազմավարական բնույթի զինավարժություններ: Բաքուն այդ երկու տարվա ընթացքում գնեց ևս մի քանի միլիարդի զինտեխնիկա:

Եվ, ամենակարևորը, Ադրբեջանը այդպես էլ չբացեց իր ցամաքային սահմաններն իր հարևան երկրների հետ և մինչ այսօր այն փակի տակ է գտնվում:

Աշխարհի գրեթե բոլոր երկրները բացել են իրենց սահմանները, պանդեմիայի ավարտից հետո, բացի... Ադրբեջանից:

Մեծ դժգոհություններից հետո Ադրբեջանը բացեց միայն իր օդային սահմաններն այն էլ ոչ բոլոր իր քաղաքացիների համար:

Ավելին, հաշվի առնելով Նախիջևանի կարգավիճակը, որոշում կայացվեց մի պահ, որ Նախիջևանի և Թուրքիայի ցամաքային սահմանը բացել նախիջևանյան Սադարակի սահմանային կետով: Պարզվեց, որ դրանից հետո ադրբեջանցիները զանգվածային կերպով սկսեցին օգտվել այդ կետից: Քանզի Ադրբեջանից Թուրքիա մեկնելը շատերի համար դժվար խնդիր է, նախ և առաջ ֆինանսական առումով:

Օրինակ ամենաէժան ավիատոմսը Բաքվից դեպի Ստամբուլ կամ Անկարա կազմում է սկսած 250 դոլարից:

Մինչդեռ Նախիջևանի այդ սահմանային կետից Թուրքիա կարելի է հասնել 100 դոլարով:

Ինչ վերաբերվում է դեպի Ռուսաստան, Վրաստան և Իրան Ադրբեջանը կտրականապես հրաժարվեց բացել իր ցամաքային սահմանը, որպեսզի մարդիկ մնան երկրում և նույնիսկ ավանդական ադրբեջանական խոպանը դեպի Ռուսաստան կյանքի չկոչվի:

Ադրբեջանցի անկախ փորձագետները Բաքվի այս տարօրինակ որոշումը միանշանակ պայմանավորեցին ապագա սպասվելիք ռազմական գործողություններով, քանզի դրա հոտը ադրբեջանցիները արդեն զգացել էին և շատերը ցանկանում էին հեռանալ երկրից: Ավելին, արդեն տևական ժամանակ է ինչ Ալիևը փակեց նույնիսկ Նախիջևանից դեպի Թուրքիա ցամաքային Սադարակի կետը, որը միակն էր բաց մնացել:

Պարզվում է Ադրբեջանի այս տարօրինակ որոշումները լայնորեն քննարկվել են իրենց փորձագիտական շրջանակներում և նրանք չէին էլ թաքցնում, որ պատրաստվում էին Հայաստանի հետ հաջորդ պատերազմին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր անձնական շահերից ելնելով, հայաստանցիների գլխի տակ փափուկ բարձ էր դնում, կերակրելով մարդկանց կեղծ «խաղաղության» թեզով, որպեսզի կարողանար չեզոքացներ ընդդիմությանը, նրանց ներկայացնելով որպես «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ: Հենց այդ սցենարով պատերազմում պարտված Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել 2021-ին, փաստացի խաբելով ժողովրդին, քաջ իմանալով Ադրբեջանի իրական մտադրությունները:

Այս ամենի համար Նիկոլ Փաշինյանին դժվար թե հայաստանցիները ներեն, քանզի դրա քաղաքական գինը անչափ թանկ է լինելու ոչ միայն արցախցիների, այլև հայաստանցիների համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>