Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացի ֆոնին՝ Հայաստանն սպասում է ՀԱՊԿ-ին. Տեսանյութ
«Ո՞վ է մեր դաշնակիցը և ինչու՞ ենք մենք այսօր միայնակ», այսօր խորհրդարանում մի ՔՊ-ական է ուղիղ ձևակերպել այս հարցն ու ուղղել Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է՝ Փաշինյանը հստակ ասել է, որ մեր դաշնակիցներն են Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը, բայց, ըստ էության, անտեսել է հարցը, թե «ինչու՞ ենք մենք այսօր միայնակ»: Փորձագետների համոզմամբ՝ լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ են անցնում Հայաստանի գլխով՝ 2-րդ օրը շարունակվող արյունոտ էսկալացիային զուգահեռ:

