ՔՊ պատգամավորներին տրվեց 1 ժամ. չներկայանալու դեպքում գնում են հետևներից
44-օրյա պատերազմում եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը ելույթ ունեցավինքնաբուխ հանրահավաքի բեմից ու ժողովրդի հետ համաձայնությամբ մի ժամ ժամանակ տվեց ՔՊ պատգամավորներին, որ գան ու ստորագրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Հակառակ դեպքում կգնան բոլորի տներն ու ականջներից բռնած կբերեն այստեղ: «Նոր եմ գալիս Սյունիքից, ահավոր վիճակ էր, Նորավանում, այլուր: Մենք այստեղ շատ մնալու ժամանակ չունենք, տղերքը մեզ են սպասում»,- ասաց նա:
Zham.am