ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։
Ինչպես տեղեկացրել է Զայնետդինովը, առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։
Աղբյուր՝ 168.am