Երկրորդ օրն է պատերազմի, կան տասնյակ զոհեր և գերիներ, թշնամին փորձում է դիրքային առավելություն ստանալ և նվաճել նոր տարածքներ, փաստացի հայաթափված են մի քանի հայկական գյուղ
Պատերազմի երկրորդ օրն է։
Թշնամին շարունակում է հարձակումները Գեղարքունիքում և Վայոց Ձորում։ Կիրառվում են տարբեր զինատեսակներ և ԱԹՍ-ներ։
Երկրորդ օրն է պատերազմի, կան տասնյակ զոհեր և գերիներ, թշնամին փորձում է դիրքային առավելություն ստանալ և նվաճել նոր տարածքներ (հնարավոր է, որ արդեն հաջողել է), փաստացի հայաթափված են մի քանի հայկական գյուղեր։
Սակայն այդպես էլ չի հնչում քաղաքական գնահատական առ այն, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։
Եթե նույնիսկ Հայաստանի դե-ֆակտո կառավարությունը չի հայտարարում, որ սա պատերազմ է, այլ կոչում է «սադրանք», «սահմանային բախում», ապա դժվար կլինի ակնկալել, որ դա կանեն այլ պետություններ և համապատասխան պատերազմական օրենքների կգործեն։
Կորցրած հնարավորություններ և նոր կորուստներ։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից