Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է չէր զոհվել
Դիտել նաև
Օրվա իշխանությունը Հայաստանը տանում է ինքնասպանության. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Քաղաքացիները Դավթաշենի կամրջի վրա կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Գիշերը Արմավիրում հայրը հայտաբերել է 15-ամյա որդու անշնչացած մարմինը. ինչու է երեխան վերջ տվել կյանքին
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում դպրոցի 52-ամյա տնօրենը որդու գերեզմանին ինքնասպանության փորձ է արել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 49 զոհի մասին, սակայն ոչ մեկի անունը չի հրապարակվել։ Զոհերի տարբեր անուններ են հրապարակում, պաշտոնական ինֆորմացիան բացակայում է։