ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ (ՓԱՍՏԵՐ)

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ (ՓԱՍՏԵՐ)

Ադրբեջանի գիշերային լայնամասշտաբ հարձակումից անցել է շուրջ 15 ժամ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս պահի դրությամբ։

▪️ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի գիշերը սկսել է Հայաստանի դեմ պատերազմի հերթական փուլը։ 

▪️ Սեպտեմբերյան այս դավադիր հարձակումը 2020 թ. սեպտեմբերից հետո աննախադեպ է իր ծավալներով և նշանակությամբ, ուստի այն միանշանակ կարելի է որակել որպես ՊԱՏԵՐԱԶՄ (այլ ոչ թե ուղղակի «սադրանք», «հարձակում», «սահմանային լարում» և այլ)։ 

▪️ Այս պատերազմը Ադրբեջանը բացեիբաց վարում է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Դա փաստ է, որի մասին հայտարարել է թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը։ 

▪️ Ավելին, ՀՀ դե-ֆակտո ղեկավարության բոլոր գործողությունները հենց պատերազմական տրամաբանությամբ են (օր.՝ միջազգային կառույցներին դիմելը), ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու չի կիրառվում «պատերազմ» բառը։

▪️Ադրբեջանական հարձակումը ընթանում է 6 հիմնական ուղղություններով. Գեղարքունիքի արևելքում և հյուսիս-արևելքում (Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի, Գեղամասար), Վայոց Ձորի հյուսիսում (Ջերմուկ), Սյունիքի ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով (Իշխանասարից Գորիս և մինչև Կապան)։ Մարտերը շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով։ Սա աննախադեպ մեծ մասշտաբ է։

▪️ Ադրբեջանը կրակի տակ է պահում ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տներից մինչև շտապ օգնության մեքենաներ։ Մենք ունենք առնվազն 49 զոհ, իրականում՝ այդ թիվն ավելին է (այդ մասին է խոստովանել նաև դե-ֆակտո վարչապետը)։

▪️ Ադրբեջանը և Թուրքիան երեք հիմնական նպատակ են հետապնդում այս պատերազմով.

1) ստիպել ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը ստորագրել Հայաստանի համար կործանարար պայմանագիրը (այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»),

2) գրավել ՀՀ-ից նոր տարածքներ, հատկապես նրանք, որոնք ընկնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքների» հատվածում,

3) ստանալ նոր գերակա դիրք Հայաստանում՝ առաջիկա հնարավորության դեպքում Հայաստանի տարածքում էլ ավելի խորանալու և նոր տարածքներ նվաճելու համար։

Պատերազմը շարունակվում է։ 

Շարունակվում է մեզ համար կորուստներով, սակայն այն հնարավոր է կանգնեցնել, եթե լինի բավարար կամք։ Դե-ֆակտո իշխանությունը չունի դա, չունի նաև քաղաքական հստակ ծրագիր, գիտելիքներ, հմտություն և ապավինել է ադրբեջանցիների բարեհաճությանը, որը, ինչպես հասկանում եք, չկա և չի լինելու։ 

Ուստի մնում է ձևավորել ազգային իշխանություն և աշխատել համազգային մոբիլիզացիայի ուղղությամբ։ Առանց դրա նոր տարածքային ու մարդկային կորուստներն անխուսափելի են։

Բոլոր կարևոր նորություններին կարող եք հետևել Հայկական ալիքի էջում և թելեգրամում (t.me/hayaliq), ինչպես նաև իմ թելեգրամում` t.me/varuzhandragoman հասցեով։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>