Աչքիս առաջ մի տան ու ավտոմեքենայի խփեցին, լավ է՝ տերը մեջը չէր․ Վերին Շորժայի ղեկավար
Դիտել նաև
ՔՊ-ի ժողովը՝ Ջերմուկում, եթե այս գաղտնազերծման ինադու, Փաշինյանը միտքը չփոխի. «Հրապարակ»
Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք
Հայտնի է Ջերմուկում անցկացված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողը
Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը
Այս պահին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ կրակոցները դադարել են։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Երանոսյանն ասաց, որ քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի չափը կոնկրետ չի ճշտվել։
«Աչքիս առաջ մի տան խփեցին, մի 07 մակնիշի ավտոմեքենայի, լավ է՝ տերը մեջը չէր», - նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։
Վերին Շորժայի ղեկավարի խոսքերով, Ադրբեջանը կիրառում էր տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի։ Կանայք, երեխաները գյուղից տարհանվել են։