Ըստ ադրբեջանական դասագրքերի` Թբիլիսին ադրբեջանական քաղաք է եղել. Տեսանյութ
Ադրբեջանական պատմության դասագրքում 8-րդ դասարանցիների համար մասնավորապես նշվում է. "Հայ և վրացի կալվածատերերըԲյուզանդիայի աջակցությամբ խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում թուրք- սելջուկների դեմ: Նրանց նպատակն էր ընդհանրապես չեզոքացնել մահմեդական գործոնը Կովկասում և տրոհել ադրբեջանական տարածքները: Հենց այդ քաղաքականության արդյունքում է, որ 1122 թվականին Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը": Սույն փաստը խիստ զայրացրել է վրացիներին և մասնավորապես վրացի պատմաբան պրոֆեսոր Ջաբա Սամուշիան նշում է, որ նման կեղծիքներով ադրբեջանցիները փորձում են կերտել սեփական պատմությունը: Մինչդեռ Ադրբեջանական պետություն, որպես այդպիսին, այդ ժամանակ ընդհանրապես չի եղել:
Մանրամասները` տեսանյութում:
Zham.am