Պուտինը խոսում էր Դոնեցկի մասին, իսկ այս ստահակը ինքնորոշման մասին մեկ բառ չասաց. Թաթուլ Պետրոսյան. Տեսանյութ
Եթե մենք նայում ենք, թե 2018-ից այս իշխանությունն ինչ է արել, ապա նրաց պետք է համարաել ոչ թե ապիկար, այլ դավաճան: Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ ասաց ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: «Այսօր իշխանությունն անգամ ՀՀ անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուր մնաց Արցախի անվտանգությունը պահպանեն: Նրանք հույսը մնացել են խաղաղապահ ուժերը»,-ասաց նա: