Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է

Արևմուտքում Էրդողանին համոզում էին միանալ հակառուսական արշավին, դրա դիմաց խոստանալով փլուզվող Ռուսաստանի «ժառանգությունը» Կովկասում և Միջին Ասիայում

Թուրքական լրատվամիջոցներից մեկի համաձայն, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց անմիջապես հետո, պարզվում է Արևմտյան կենտրոններում փորձել են համոզել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ վերջինս միանա այդ հակառուսական արշավին, նշելով, որ Ռուսաստանի փլուզման պարագայում՝ Թուրքիան որպես հաղթական ավար կարող էր հավակնել Անդրկովկասին  և Միջին Ասիային, որոնք, ավանդաբար միշտ եղել էին Ռուսաստանի ազդեցության տակ:

Պարզվում է, Էրդողանը կասկածել է, որ Ռուսաստանին կարելի է հաղթել և դրա պատճառով հրաժարվել է բաց ճակատով միանալ հակառուսական արշավին: Ըստ լրատվամիջոցի, Էրդողանի այս որոշման մասին տեղեկացրել են ռուսներին և հենց դրա պատճառով էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հարգանքով է արտահայտվում Էրդողանի մասին:

Ավելին, ռուսները հավաստիացրել են թուրքերին, որ Մոսկվան չի հավակնում Անկարայի նկրտումներին Միջին Արևելքում և միջերկրական ծովափնյա տարածքներում, իսկ ինչ վերաբերվում է Անդրկովկասին, ապա Մոսկվան գլխավոր խնդիրը համարել է դուրս հանել Արևմուտքին այս տարածքից ցանկացած գնով:

Փորձագետների կարծիքով Էրդողանը մերժել է ամերիկացիների և բրիտանացիների առաջարկը նախ և առաջ այն պատճառով, որ չի հավատացել, որ Մոսկվային հնարավոր է պարտության մատնել: Բացի այդ, Էրդողանը չի մոռանում, թե ով էր ուզում իրեն հեռացնել իշխանությունից 2016 թվականին, և ով իրեն աջակցեց:

Բացի այդ, Էրդողանը շատ լավ գիտի, որ գալիք նախագահական ընտրություններին 2023 թվականին, Արևմուտքը բացահայտ է աջակցելու իր հակառակորդներին: Իսկ Էրդողանի հնարավոր հեռացումով իշխանությունից, նա կարող է հայտնվել ճաղերի վանդակում: Քանի որ, ըստ այդ երկրի ընդդիմադիր շրջանակների, ինքը՝ Էրդողանը,  իր ընտանիքի հետ միասին վերջին 10-15 տարիների ընթացքում ամբողջովին թաղված է եղել կոռուպցիայի մեջ:

Սակայն Էրդողանի նման որոշումը չի նշանակել, որ նա անվերապահ աջակցելու էր ռուսներին:

Փաստացի, Էրդողանը սողոմոնյան որոշում կայացրեց, ռազմատեխնիկական աջակցվություն ցուցաբերելով Կիևին և միաժամանակ տեխնիկա-տնտեսապես աջակցելով Մոսկվային:

Իր այդ որոշման հիմքում ընկած էր հետևյալ հաշվարկը, ռազմական օգնությամբ նա ցույց էր տալիս Արևմուտքին, որ չի ուզում կտրել այն ճյուղը, որի վրա մինչ այսօր հիմնված է Թուրքիայի անվտանգությունը և միաժամանակ, աջակցելով Մոսկվային տնտեսական հարթակներում, Էրդողաը հույս ունի շտկել իր երկրի փլուզվող տնտեսությունը:

Սակայն Էրդողանը այս խաղում գործում է նաև իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի միջոցով ևս:

Ադրբեջանական բանակը կազմ պատրաստ սպասում է, որ եթե էապես փոփոխվի ռուս-ուկրաինական պատերազմում ուժերի բալանսը, ի վնաս ռուսների, ապա նրանք պետք է ներխուժեն Հայաստանի տարածք, Գեղարքունիկի և Սյունիքի ուղղություններով:

Ահա, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում, թե իբր հայկական զինված ուժերը խախտում են զինանադադարը:

Այդ հայտարարությունները, այդ նախապատրաստական փուլի բաղկացուցիչ մասն են կազմում: Բայց հնարավոր է, որ այդ բալանսը փոփոխվի ի վնաս ուկրաինացիների և այդ դեպքում, ոչ թե Ադրբեջանը կներխուժի Հայաստան, այլ Թուրքիայի զինված ուժերը կգրավեն հունական այն կղզիները, որոնք անմիջականորեն մոտ են գտնվում Թուրքիայի տարածքին, և որտեղից, ըստ Էրդողանի, անընդհատ լսվում է թուրքական մզկիթների ձայները:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>